Բավ է պառակտվել
06-07-2015 08:32

Շերն անդրադարձել է Հայաստանում էլեկետրաէներգիայի թանկացմանը

Հանրահայտ երգչուհի, դերասանուհի հայազգի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմանը: Նա մասնավորապես գրել է. «Ռուսաստանը 22%-ով բարձրացրել է էլեկտրաէներգիայի վարձը Հայաստանի համար: Ցուցարարներին ծեծի են ենթարկել և ջրցան են կիրառել նրանց դեմ: Ոչ ոք չի հոգում հայերի մասին»: Գրառման վերջում Շերը հեշթեգով նշել է նաև Քիմ Քարդաշյանին, որպեսզի նրան հետևողները նույնպես տեսնեն վերոնշյալ գրառումը: