06-08-2016 11:12

Լիլուն հրապարակել է որդու առաջին լուսանկարը

Հունիսի 1-ին Լիլուն լույս աշխարհ բերեց իր առաջնեկին։ Երգչուհին երեխային անվանակոչեց Ռոբերտ։ Եվ բնականաբար դրանից հետո նրա բոլոր երկրպագուները սպասում էին փոքրիկի առաջին լուսանկարին։

Չնայած հայ աստղերի շրջանում շատ տարածված է սկզբում լուսանկարել երեխայի ոտիկը կամ ձեռքերը, Լիլուն այդ միտումով չի առաջնորդվել։ Նա Instagram-ում հրապարակել է 2 ամսական Ռոբերտի լուսանկարը։ «Տղաս ողջունում է ձեզ»,- լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է երգչուհին։