16-12-2013 10:06

Լոնդոնում վախճանվել է լեգենդար դերասան Պիտեր Օ'Թուլը

Լոնդոնում կյանքի 82-րդ տարում երկարատև հիվանդությունից վախճանվել է իռլանդական ծագումով բրիտանացի հանրահայտ դերասան Պիտեր օ’Թուլը, հայտնում է BBC-ն:

Օ’Թուլը կինոյում սկսել է նկարվել 1950-ականներին: Նրա առավել հայտնի ֆիլմերն են` «Լոուրենս Արաբացի», «Ինչպես գողանալ միլիոն», «Կալիգուլա», «Վերջին կայսրը», «Տրոյա» եւ այլն:

Դերասանի վախճանի կապակցությամբ ցավակցություն են հայտնել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսն ու վարչապետ Դևիդ Քեմերունը: