14-03-2015 10:52

«Եվրատեսիլ-2015». «Don’t deny»-ը 3-րդն է եվրատեսիլյան ամենադիտված հոլովակների շարքում

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակը մրցույթի յութուբյան պաշտոնական ալիքում 3-րդն է ամենադիտված հոլովակների շարքում: Ընդամենը մեկ օրում «Don’t deny»-ը գրանցել է 250 հազարից ավելի դիտում: Առաջին տեղում Մեծ Բրիտանիայի պատվիրակի տեսահոլովակն է (720 հազարից ավելի դիտում), իսկ երկրորդում Էստոնիայի ներկայացուցիչն է (300 հազարից ավելի դիտում): Նշենք, որ «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: