14-01-2015 09:59

Բեյոնսեի երգերը կդառնան «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի սաունդթրեքերը (տեսանյութ)

Հրապարակվել է 2015-ի փետրվարին կայանալիք ամենասպասված պրեմիերաներից մեկի` «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի թրեքերի ցանկը: Ինչպես գրում է Корреспондент-ը` ցուցակում ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երգացանկից միանգամից երկու ստեղծագործություն է ընդգրկվել` Haunted և Crazy In Love: Հանդիսատեսը կունկնդրի նաև The Rolling Stones-ի, Ֆրենկ Սինատրայի, Ջեսի Ուեյրի, ավստրալացի երգչուհի Sia-ի հիթերը: Թրեք-ցանկը կազմված է 16 ստեղծագործությունից: Այն վաճառքում կհայտնվի փետրվարի 10-ին, իսկ ֆիլմի պրեմիերան կկայան փետրվարի 11-ին` Բեռլինյան կինոփառատոնի բացմանը: