16-09-2015 09:01

Պուտինը պատրաստել է հանդիպել և զրուցել Էլթոն Ջոնի հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել և զրուցել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի հետ: Այս մասին հայտնել է Վ.Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Միաժամանակ նա հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, թե նախագահը խոսել է Է.Ջոնի հետ: Տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ռուսաստանի նախագահը զանգահարել է երգչին, հայտնվել էր նախօրեին էլթոն Ջոնի Instagram-ում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ երկրի ղեկավարը եղել և մնում է բաց հանդիպումների և ցանկացած հարցի քննարկման համար: «Չեմ կասկածում, եթե նման ցանկություն լինի, նախագահը պատրատ կլինի հանդիպել այդ թվում նաև Էլթոն Ջոնի հետ, որպեսզի տա պատասխաններ բոլոր հարցերին, որոնք նա կարող է բարձրացնել: Բայց դեռևս մենք նման առաջարկություն չենք ստացել»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ Է. Ջոնը ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինի հետ՝ նույնասեռականների իրավունքների շուրջ ռուսական առաջնորդի վերաբերմունքը քննարկելու համար: