25-11-2016 11:58

Պերմի գեղեցկուհի է ճանաչվել հայկական համայնքի ներկայացուցիչը

Պերմում ընտրել են լավագույն «ազգային» գեղեցկուհուն` ապագա իրավաբան Կարինե Աղաջանյանին։ Ստեղծագործական մրցույթի շրջանակում աղջիկը հայկական ազգային պար ցուցադրեց։

Հայկական համայնքի ներկայացուցիչ, 21-ամյա Կարինե Աղաջանյանը դարձավ «Պերմի գեղեցկուհի» առաջին մրցույթի հաղթող, հայտնում է Պերմ քաղաքի կայքը։ Մրցույթին, որն ավարտվել է նոյեմբերի 24-ին, մասնակցել են Պերմում բնակվող 11 ազգերի ներկայացուցիչներ։ Հավակնորդներին առաջադրել էին Պերմի ազգային-մշակութային միությունները։

«Սա երևի փորձություն է ոչ թե աղջիկների, այլ մեզ համար։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ բույր է այստեղ։ Ախորժակդ բացվում է մրցույթի ժամանակ», — կատակում էին հաղորդավարները։

Եզրափակչի գլխավոր փորձությունը, որի համար աղջիկները կարող էին առավելագույն միավոր վաստակել, ստեղծագործական մրցույթն էր։ Մասնակիցների մեծամասնությունը կատարեց ազգային պարեր, ոմանք սեփական բանաստեղծությունները ներկայացրեցին ու երգեր կատարեցին։ Կարինեն հայկական ազգային պար ներկայացրեց։ Մրցույթի ավարտին աղջիկները ներկայացան երեկոյան զգեստով։ Պարգևատրման արարողության ժամանակ եզրափակիչ դուրս եկած մասնակիցներն առանձին անվանակարգեր ստացան։ Այսպես, օրինակ, Կարինե Աղաջանյանը ճանաչվեց «Լեդի զգացմունք»։