Բավ է պառակտվել
01-08-2015 10:07

Մայքլ Ջեքսոնի ձեռնոցն աճուրդում վաճառվել է շուրջ 65 հազար դոլարով

Սպիտակ ձեռնոցը, որ հայտնի փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնը կրում էր իր ելույթենրի ժամանակ, 64.8 հազար դոլարով վաճառվել է Նեյթ Սանդերսի լոս-անջելոսյան աճուրդային տան օնլայն աճուրդում: Առաջնային գին էր սահմանվել 20 000 դոլարը: Աճուրդի հաղթողը անունը չի հրապարակվում: Աճուրդային տան կայքէջում հայտնում են, որ կատարվել է ընդհանուր առմամբ 8 դրույք: Փոփ արքան փայլերով զարդարված միայն աջ ձեռնոցով ելույթ էր ունեցել 1983 թվականին: Երբ առավել ուշ`1999 թվականին, նրան հարցրեցին, թե ինչու է նա միայն մեկ ձեռնոցով ելույթ ունեցել, նա պատասխանեց, «Ինչու մեկ ձեռնոցով, որովհետև այդպես առավել հզոր է քան երկուսով» : 1984 երգիչը ձեռնոցը նվիրեց նկարիչ Պոլ Բեդարդին, որ նկարչի պատվերով ստեղծեց մի շարք կտավներ, որոնց մեջ կան այնպիսիները, որոնք այժմ ճանաչված են, որպես արվեստի նմուշներ: