Բավ է պառակտվել
31-01-2017 11:12

Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

 

Իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գրող Պեդրո Ալմոդովարն այս տարի կլինի Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ։
67–ամյա կինեմատոգրաֆիստը կդառնա առաջին իսպանացին, ու պատիվ է տրվել գլխավորել ամենահեղինակավոր կինոփառատոնի ժյուրին։

«Ես շատ երջանիկ եմ նշելու Կաննի կինոփառատոնի 70–ամյակն այս պատվավոր պաշտոնում։ Երախտապարտ եմ, շոյված և հուզված»,– ասել է նա` մեկնաբանելով իր նշանակումը։ «Ժյուրիի նախագահ լինելը մեծ պատասխանատվություն է, հուսով եմ, որ կարդարացնեմ։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ կնվիրեմ ինձ այն գործին, որը միաժամանակ և հաճույք է, և մեծ պատիվ»,– ավելացրել է նա։

Պեդրո Ալմոդովարը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 25–ին Կասալդա դե Կալատրավա բնակավայրում, ոչ ապահովված ընտանիքում։ 1967 թվականին Ալմոդովարը մեկնել է Մադրիդ` աշխատանք փնտրելու, որտեղ եղել է մատուցող, պիցցայի առաքիչ, մակուլատուրա է հավաքել։

Մինչև 1974 թվականը եղել է Telefonica պետական հեռահաղորդակցային ընկերության աշխատակից, միաժամանակ գրել է հումորային պատմվածքներ (հրապարակվել են «Մտքի երազ» հավաքածուում, El Pais և Diario 16 թերթերում), ոչ մեծ դերեր է կատարել Los Goliardos թատերախմբում։ 1967 թվականին ստեղծել է երաժշտական խումբ, սեփական երգեր է կատարել։

1980 թվականին նկարահանել է «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները» (Pepi, Luci, Bom y otras chicas del montn) առաջին լիամետրաժ ֆիլմը։ Կրկնակի օսկարակիր է, Կաննի փառատոնի, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» կրկնակի մրցանակակիր է։

Կաննի փառատոնը միջազգային կինեմատոգրաֆիկ մրցանակաբաշխություն է, որն ամեն տարի անցկացվում է Կանն քաղաքում։ Հիմնվել է 1930–ականների վերջում։

Կաննի 70–րդ հոբելյանական փառատոնը կանցկացվի մայիսի 17-28–ը։