Բավ է պառակտվել
14-03-2016 15:23

Ազգային ժողովը չի ցանկանում բոլոր ֆիլմերն ազգային լեզվով ցուցադրել

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները դեմ քվեարկության դրված նախագծին, որով առաջարկվում էր հեռուստատեսությամբ գեղարվեստական ֆիլմերը ցուցադրել միայն հայերեն լեզվով:
Օրինագծի հեղինակը ԲՀԿ նախկին անդամ և «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն էր։
«Խոսքը գեղարվեստական և այլ ֆիլմերի ցուցադրման մասին է, որոնք պետք է հայկական ալիքներով հեռարձակվեն բացառապես հայերեն լեզվով։ Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այն ուղղված է հայերեն լեզվամտածողության զարգացմանը, լեզվի և ավանդույթների տարածմանը», — ասաց Ուրիխանյանը։
Նա նշեց, որ նախագիծն ուղղված չէ որևէ լեզվի դեմ, այդ թվում` «կորեերենի, արաբերենի, թուրքերենի, պորտուգալերենի…»
Նրան հակաճառեց Արտակ Դավթյանը, որի կարծիքով` գործող օրենքները կարգավորում են այդ հարցերը, և նոր օրինագծի կարիք չկա։
««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը ենթադրում է, որ հեռուստաալիքներով հեռարձակվող արտադրանքի առնվազն 55 տոկոսը հայերեն լինի։ Ես խնդրեցի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին տվյալներ տրամադրել, թե հայերենը եթերի քանի տոկոսն է կազմում», — ասաց Դավթյանը։
Որպես ապացույց նա ներկայացրեց հանձնաժողովի տվյալները, որոնց համաձայն` Հանրային և մշակութային ալիքներով ցուցադրվող ֆիլմերի 100 տոկոսը հայերեն է հեռարձակվում։
Մյուս հիմնական ալիքներով («Կենտրոն», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Արմենիա», որոնք երկրի լսարանի 80 տոկոսն են կազմում) ազգային լեզվի մասը մոտավորապես 60 տոկոս է կազմում։
Մյուս գործընկերները նույնպես չաջակցեցին Ուրիխանյանին։ Օրինագիծը տապալվեց 37 կողմ, 54 դեմ և 12 ձեռնպահ ձայներով։