10-02-2017 13:44

Հունիսին Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակներ կունենան

Ամերիկյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալը երկվորյակների է սպասում: Ըստ տեղեկությունների երեխաները լույս աշխարհ կգան հունիսին: Ջորջ և Ամալ Քլունիները ամուսնացել են Վենեցիայում՝ 2014թ. սեպտեմբերին: Մինչ այս զույգը երեխաներ չուներ:
Ջորջ Քլունիին համաշխարհային ճանաչում է բերել« Շտապ օգնություն» սերիալում մարմնավորած դերը(1994-2009): Դերասանի կարիերային մեծ թափ է հաղորդել ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի հետ համագործակցությունը, որի հետ միասին նրանք ստեղծել են մի քանի ֆիլմեր. «Տեսադաշտից դուրս» (Out of Sight, 1998), «Օուշենի տասնմեկ ընկերները» (Ocean's Eleven, 2001), «Սոլյարիս» (Solaris, 2002) և « Լավ գերմանացի»-ն (The Good German, 2006): Նա ստացել մի շարք արժեքավոր մրցանակներ՝ այդ թվում նաև «Օսկար», և «Ոսկե Գլոբուս»:
Ամալ Քլունին մասնագիտությամբ իրավաբան է: Նա պաշտպանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը: Բացի այդ նա ընդգրկված է այն իրավապաշտպանների խմբում, ովքեր պայքարում են հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման համար: