16-07-2015 09:16

Պամելա Անդերսոնը երազում է ճաշել Պուտինի հետ

Ամերիկացի դերասան և մոդել Պամելա Անդերսոնը պաշտոնապես խնդրել է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Անդերսոնը նշել է, որ Ռուսաստանը մեծ դեր է խաղացել ծովափոկերի պոպուլյացիան պաշտպանելու գործում, և դերասանուհին հույս ունի ռուսական իշխանությունների հետ համագործակցել կենդանիների և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում: «Ես ձայն ունեմ միջազգային հանրության շրջանում, և ես կուզենայի օգտագործել այդ ձայնը, թեկուզ ոչ ամբողջ կշռով, որպեսզի այս աշխարհը դարձնեմ լավագույն տեղը կենդանի էակների համար»,- նշված է Պ. Անդերսոնի նամակում՝ հասցեագրված ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին: Դերասանուհին նաև հավելել է, որ եթե ՌԴ նախագահի հետ հանդիպումն անհնար է, ապա ուրախ կլինի հանդիպել բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի հետ: Պամելա Անդերսոնը կարծում է, որ լավ կլինի հանդիպել ճաշի կամ ընթրիքի սեղանի շուրջ, քանի որ հնարավորություն կունենա իրեն ավելի լավ հասկանալ, թե որքանով է Ռուսաստանը մտահոգ շրջակա միջավայրի պահպանության հարցերով: