Բավ է պառակտվել
26-02-2016 11:48

Ալլա Պուգաչովան իր գործընկերոջ դեմ հայց է ներկայացրել

Մոսկվայի արբիտրաժային դատարանը գրանցել է երգչուհի Ալլա Պուգաչովայի հայցը Մոսկվայում գտնվող «Ֆյուչեր Սթար» ընկերության դեմ, որի գլխավոր տնօրենը հանրահայտ «Фабрика звезд» հեռուստանախագծի նախկին մասնակից և բիզնեսում Պուգաչովայի գործընկեր Իրսոն Կուդիկովան է (իրական անունը՝ Իրինա Նուսինովա): 
Ինչպես հայտնի է դարձել դատարանի կայքում տեղադրված տեղեկությունից՝ հայցը ներկայացվել է փետրվարի 24-ին, հայցի առարկան և հիմքերը դեռ չեն հաղորդվում։
Կողմերը դեռևս մեկնաբանություն չեն տվել: Հաղորդվում է, որ «Ֆյուչեր Սթար» ՍՊԸ-ն Պուգաչովան և Նուսինովան ստեղծել են 2013 թվականին, ընկերության գործունեության հիմնական տեսակը երեխաների լրացուցիչ կրթությունն է: Մամուլում երեխաների ստեղծագործական զարգացման Future Star դպրոցն անվանում են «Ալլա Պուգաչովայի դպրոց»։