Բավ է պառակտվել
22-05-2015 08:37

Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

Վիեննայում հինգշաբթի, մայիսի  21-ին, կայացավ «Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որից հետո հայտնի դարձան երգի մրցույթի եզրափակչի բոլոր 27 մասնակիցները: Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ ունեցան 17 երկրների ներկայացուցիչներ, սակայն բոլորից շատ հանդիսատեսի ձայներ հավաքեցին Լիտվայի, Լեհաստանի Սլովենիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Ադրբեջանի, Լատվիայի և Իսրայելի կատարողները: Եզրափակչում առանց կիսաեզրափակիչ փուլում մասնակցելու հանդես կգան այս տարի մրցույթը ընդունող երկիրը՝ Ավստրիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան: Բացի այդ այս տարի առաջին անգամ մրցույթին կմասնակցի Ավստրալիան: Մայիսի  19-ին Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը իր  Don't deny երգով և ՌԴ ներկայացուցիչ Պոլինա Գագարինան  A Million Voices կոմպոզիցիայով հայտնվեցին «Եվրատեսիլ-2015»-ի  եզրափակչում: Նրանց միացան Ալբանիայի, Բելգիայի, Հունգարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի, Ռումինիայի և Էստոնիայի ներկայացուցիչները: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին Վիեննայում: Ռուսաստանցի երգչուհու հաջողությունների մասին տեղեկացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բուկմեկերները ռուսաստանցի երգչուհու համար կանխատեսում են երկրորդ հորիզոնականը մրցույթում: Մրցույթի ֆավորիտ շվեդ երգիչ Մոնս Զերմերլևի հաղթանակի հավանականությունը նույնպես փոքր չէ: Նրան հաջորդում են Իտալիան, Ավստրալիան և Էստոնիան: