Բավ է պառակտվել
31-01-2017 14:00

Հայտնի է «Եվրատեսիլ -2017»-ի կիսաեզրափակչին Հայաստանի ներկայացուցչի ելույթի օրը

«Եվրատեսիլ -2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Արծվիկը ելույթ կունենա երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրային հեռուստաալիքի մամուլի ծառայությունից:
Մրցույթի կիսաեզրափակիչները կանցնեն մայիսի 9-ին և 11-ին՝ Ուկրաինայում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին:
«Երատեսիլ -2017»-ին մասնակցում են 43 երկրներ:
Հայաստանի հետ առաջին կիսաեզրափակչին ելույթ կունենան Չերնոգորիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեյցարիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանն ու Լեհաստանը:
Երկրորդ կիսաեզրափակչին՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան-Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը:
Ելույթների հստակ հերթականությունը կորոշվի մարտին, երբ բոլոր երկրների ներկայացուցիչները ներկայացնեն իրենց երգերը:
Այս տարի մրցույթը անցնում է « Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո, ինչը նախորդ տարվա« Միավորվենք» գաղափարախոսության շարունակությունն է: Մրցույթի լոգոն լինելու են գեղեցկություն և առողջություն խորհրդանշող ուկրաինական ավանդական հուլունքների պատկերները:
Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքը՝ չորորդ տեղը, 2008 թվականին նվաճել է Սիրուշոն, իսկ 2014թ. Արամ MP3-ը (Արամ Սարգսյան):