Բավ է պառակտվել
13-04-2017 15:40

Նրանք չկարողացան ոչնչացնել մեզ, և չեն ստիպի լռել. Ալեքսիս Օհանյանը «Խոստում» ֆիլմի մասին

Հայկական ծագումով ամերիկյան գործարար, Reddit պորտալի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ասեքսիս Օհանյանը ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» (The Promise)ֆիլմի գովազդային արշավին:
«Հուսանք, որ այդ էպիկական ֆիլմը կմեծացնի տեղեկացվածությունն ու կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- Լոս Անջելեսում ֆիլմի փակ ցուցադրությունից հետո գրել է Օհանյանն իր Facebook-յան էջում :
Նա ֆիլմի համար շնորհակալություն է հայտնել ամերիկյան ձեռնարկատեր, հայկական ծագումով միլիարդատեր Քրք Քրքորյանին (այժմ պայծառահիշատակ) և ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանին:
« Պատիվ եմ համարում Լոս Անջելեսում իմ հերոսներից մեկի 95-ամյա պապիս՝ Ջոն Օհանյանի հետ ներկա գտնվել ֆիլմի ցուցադրությանը»,- գրել է Օհանյանը:
Նա հայությանը բարգավաճում է մաղթել՝ ողջ աշխարհում.« Նրանք չկարողացան ոչնչացնել մեզ, և չեն ստիպի լռել»,- գրել է Օհանյանը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 21-ին Լոս Անջելեսում, իսկ հայկականը՝ ապրիլի 27-ին:
Ռեժիսոր Թերի Ջորջի պատմական դրամայի գործողությունը ծավալվում է Օսմնյան կայսրությունում՝ դրա գոյության վերջին օրերին, և շոշափում է հայերի ցեղասպանության թեման: Սյուժեի հիմքում ընկած է Մայքլ անունով ուսանող- բժիշկի, չքնաղ Աննայի և Փարիզից ամերիկացի լրագրող Քրիսի սիրային եռանկյունին:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Օսկար Այզեքը, Շարլոտա Լե Բոնը և Քրիստիան Բեյլը:
Հոլիվուդյան այս պատմական դրամայի ֆինանսավորումը՝ 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում իր մահկանացուն կնքած հայկական արմատներով ամերիկյան գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն էր: