15-01-2014 18:46

Օլանդի սիրուհու կարիերան տուժում է սիրավեպի պատճառով

Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն, ով ուշադրության կենտրոնում է հայտնվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած սիրային կապի բացահայտումից հետո, զրկվել է Villa Medici-ի (Հռոմում Ֆրանսիական ակադեմիայի) ժյուրիի անդամ դառնալու հնարավորությունից։

РИА Новости գործակալությունը հայտնում է, որ նրա թեկնածությունը ժյուրիի անդամի համար առաջարկել էր մրցույթի տնօրեն Էրիկ դե Շասսեն, և նա ժյուրիի պաշտոնում հաստատվել էր Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին։

 

Սակայն Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։

 

Villa Medici-ի ժյուրին ամեն տարի որոշում է արվեստի գործիչների, որոնք պետք է ապրեն և աշխատեն առանձնատան տարածքում՝ 12-18 ամիսների ընթացքում։