Բավ է պառակտվել
13-07-2016 10:03

Այվազովսկու շուրջ քառասուն աշխատանք հանձնվել է Տրետյակովյան պատկերասրահին

Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքները` 38 կտավ, Թեոդոսիայի պատկերասրահից ուղարկվել են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, հայտնում Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան։

«Այվազովսկու 38 աշխատանք հուլիսի 11-ին ապահովագրությամբ և պահպանման բոլոր պարտավորություններով տեղափոխվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ` Համառուսաստանյան ցուցահանդեսին», — ասել է Նովոսելսկայան։

Նախարարի խոսքով` կտավները Մոսկվայում կլինեն ամբողջ ցուցահանդեսային փուլի ժամանակ, որպեսզի հարազատ քաղաք վերադարձվեն մինչև նկարչի 200-ամյա հոբելյանը։

Բոլոր աշխատանքները ապահովագրված են ավելի քան 2 մլն դոլար գումարի չափով։ Նովոսելսկայան նշել է, որ Ղրիմը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի թանգարաններ, ինչպես նաև արտասահմանյան կոլեկցիոներներին և Այվազովսկու կտավների տերերին նամակներ է ուղարկել` առաջարկելով հաջորդ տարի բերել և ցուցադրել նրա աշխատանքները Թեոդոսիայում, երբ մեծ շուքով կնշվի ծովանկարչի 200-ամյա հոբելյանը։