Բավ է պառակտվել
19-01-2016 10:39

«Օսկարի» կազմակերպիչները սկանդալից հետո խոստացել են ավելացնել սևամորթ թեկնածուների

Ամերիկյան կինոակադեմիան քայլեր կձեռնարկի «Օսկար» մրցանակի թեկնածուների ընտրության մասնակիցների կազմը փոխելու և ակադեմիայի անդամների շրջանում բազմազանություն մտցնելու համար: Ավելի վաղ հաղորդվել է, որ հայտնի ամերիկացի կինոռեժիսոր և դերասան Սպայք Լին պատրաստվում է բոյկոտել «Օսկար» մրցանակաբաշխությունը՝ դերասանական անվանակարգերում մրցանակի թեկնածուների թվում սևամորթ դերասանների բացակայության պատճառով։ Սևամորթ դերասանուհի Ջադա Պինկետ-Սմիթը նույնպես որոշել է բոյկոտ հայտարարել և չհայտնվել արարողությանը, որը կանցկացվի փետրվարի 28-ին: Բացի այդ, Twitter միկրոբլոգների ցանցում սկսել է տարածվել #OscarsSoWhite («Այսքան սպիտակ Օսկար») հեշթեգը:

«Առաջիկա օրերին և շաբաթներին մենք կվերանայենք անդամների ընտրության գործընթացը՝ 2016 թվականին և հետագայում անհրաժեշտ բազմազանությունը մտցնելու համար»,- ասել է Այզեքսը: Նա հավելել է, որ վերջին չորս տարիներին կինոակադեմիան արդեն ձեռնարկել է փորձեր բազմազանություն մտցնելու ուղղությամբ, բայց «փոփոխություններն այնքան արագ տեղի չեն ունենում, ինչպես ցանկալի կլիներ»։