Բավ է պառակտվել
07-10-2016 14:48

Քիմ Քարդաշյանից գողացված թանկարժեք իրերի պաշտոնական գնահատականը

Քիմը երեխաների ու մոր հետ Լոս Անջելես է ժամանել։ Պարզվում է, որ ռեալիթի շուի հեռուստաաստղը չնայած դեռ ծանր ապրումների մեջ է, բայց շատ հանգիստ լրացրել է փաստաթղթերը՝ ապահովագրական վճարները ստանալու համար։

Ու եթե առաջ ամբողջ մամուլը հայտնում էր, որ Քիմից փարիզյան հյուրանոցում 10-16 մլն դոլարի արժողության իրեր են գողացել, ապա հիմա պարզվում է, որ խոսքը ընդամենը 5․6 մլն դոլարի մասին է, որոնցից 4 մլն-ը 20 կարատանոց մատանու գինն է, որը Քիմին Քանյեն էր նվիրել։ Ընդհանուր առմամբ, ըստ փաստաթղթերի, որոնք լրացրել է Քիմը, հայուհուց գողացել են 13 զանազան թանկարժեք իրեր։ Սակայն հասկանալի չէ, թե ինչու էին աստղի ներկայացուցիչները վստահեցնում, որ գողացված իրերի արժեքը մի քանի անգամ բարձր է։ Սա միանշանակ շատ տարօրինակ կողոպուտ է: