Բավ է պառակտվել
16-04-2014 03:00

Հայտարարվել են Պուլիցերի 2014 թվականի մրցանակակիրները

Երկուշաբթի երեկոյան հայտարարվել են հայտնի Պուլիցերի մրցանակակիրները լրագրության, գրականության և երաժշտության ոլորտում: Լրագրության ոլորտում գլխավոր մրցանակը՝ "Հասարակությանը մատուցած ծառայություն" անվանակարգում կիսել են երկու պարբերականներ՝ The Washington Post-ը և The Guardian-ը: Նրանք առաջինն են հրապարակել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից համացանցի օգտատերերի անձնական բնույթի տեղեկությունները հավաքելու մասին նորությունը, որը նրանց փոխանցել է Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցը: 
Այդ հրապարակումները հիմնված են ամերիկյան հետախուզության նախկին պայմանագրային աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից լրագրողներին փոխանցված փաստաթղթերի վրա:Որոշ ժամանակ անց Սնոուդենը փախուստի է դիմել ԱՄՆ-ից և ապաստանել է Ռուսաստանում: The Boston Globe թերթը մրցանակի է արժանացել լավագույն շտապ ռեպորտաժի համար, The New York Times թերթի լուսանկարիչները breaking news և feature photography նշումներով լավագույն լուսանկարների համար: 

Գրականության ոլորտում լավագույն գեղարվեստական գիրքն է ճանաչվել Դոննա Թարթի "Կարմրակատարը", որը հայտնի է դարձել դեռևս անցյալ տարի: Դրամատիկ ստեղծագործության համար մրցանակի է արժանացել Էննի Բեյքերը իր The Flick ստեղծագործության համար: "Պատմություն" անվանակարգում մրցանակի է արժանացել Ալան Թեյլորի The Internal Enemy: Slavery and War in Virginia, 1772—1832 գիրքը: Լավագույն կենսագրական աշխատանքն է ճանաչվել ամերիկացի լրագրող, գրող, քննադատ և կանանց իրավունքների պաշտպան Մարգարեթ Ֆուլլերի մասին Մեգան Մարշալի գիրքը: Ոչ գեղարվեստական գրկանություն անվանակարգում լավագույնն է ճանաչվել Դեն Ֆեջինի Toms River: A Story of Science and Salvation գիրքը: Պուլիցերի մրցանակի է արժանացել նաև հնդիկ պոետ Վիժայ Շեշադրին (Vijay Seshadri) իր 3 Sections հավաքածուի համար: 
Մրցանակաբաշխության լավագույն երաժշտական ստեղծագործությունն է դարձել Ջոն Լյութեր Ադամսի Become Ocean գործը, որը առաջին անգամ կատարվել է 2013 թվականի հունիսին Սիէթլի Սիմֆոնիկ նվագախմբի կողմից: