13-06-2014 13:45

DreamWorks Animation-ը հայտարարել է "Մադագասկար 4"-ի պրեմիերայի մասին

DreamWorks Animation ստուդիան հայտարարել է իր երկու խոստումնալից բլոքբասթերների՝ "Մադագասկար 4" և "Կոշկավոր կատուն 2. ինը կյանք և 40 ավազակները" մուլտֆիլմերի պրեմիերաների օրերի մասին, հայտնում է "Նովոստի կինո" պարբերականը:

Ինչպես հաղորդել է ընկերությունը, նախագծերը կներկայացվեն հանդիսատեսի դատին 2018 թվականի մայիսի 18-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ "Մադագասկարի" երրորդ մասը առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականին, նրա բյուջեն կազմել է 145 միլիոն դոլլար, իսկ համաշխարհային կինովարձույթում այն վաստակել է 746 միլիոն դոլլար:

"Կոշկավոր կատուն" լույս է տեսել 2011 թվականին, մուլտֆիլմի բյուջեն կազմել է 130 միլիոն դոլլար, իսկ համաշխարհային ցուցադրման արդյունքում այն վաստակել է 554 միլիոն դոլլար: