Բավ է պառակտվել
12-07-2016 10:26

Հրապարակվել է 2016 թ.–ի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը

Հրապարակվել է 2016 թ.–ի ամենաբարձր վարձատրվող հայտնի մարդկանց վարկանիշը։

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը գլխավորել է Forbes–ի կազմած վարկանիշը: Փորձագետների հաշվարկներով` նախորդ տարվա ընթացքում երգչուհին վաստակել է 170 մլն դոլար։

Երկրորդ տեղում է One Direction խումբը, որը հաշվետու ժամանակահատվածում վաստակել է 110 մլն դոլար։

6–րդն է դերասան և երգիծաբան Քևին Հարթը (87,5 մլն դոլար), 7–րդը հաղորդավար Հովարդ Սթըրն է (85 մլն դոլար)։

Ադելը հայտնվել է 9–րդ հորիզոնականում (80,5 մլն դոլար), Մադոննան 12–րդն է (76,5 մլն դոլար), Ռիհաննան` 13–րդը (75 մլն դոլար), Քեթի Փերին 63–րդն է (43 մլն դոլար)։

Սվիֆթի նախկին զուգընկերը` դիջեյ Քելվին Հարիսը զբաղեցնում է 21–րդ տեղը (63 մլն դոլար)։

Ամենաբարձր վարձատրվող զույգն է երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Jay Z–ն, ովքեր տարվա ընթացքում վաստակել են 107,5 մլն դոլար։