Բավ է պառակտվել
02-05-2014 16:22

Նյու-Յորքից Հայաստան ժամանած արվեստագետի համար Հայաստանը ՛՛երազանքի պես բան էր՛՛

Այս կիրակի, Հայաստանում ԱՄՆ-ի դեպանատան աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Նյու-Յորքից Հայաստան ժամանած Դեյվիդ Դորֆմանի ժամանանակից պարի թատրոնը:
Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ դեսապանատան խնդիրներից մեկն է՝ խորացնել երկու ժողովուրդների միջև կապը, ինչի համար էլ իրենք փորձում են ժողովուրդների միջև կապը ձևավորել բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև մշակույթի:

«Այցի հետ կապված հետարքրիր տարածաշրջանային բաղադրիչներ կան, քանի որ Հայաստանից հետո պարի խումբը մեկնելու է Թուրքիա, իսկ այնուհետև Տաջիկստան: Հայաստանից որոշ պարողներ հնարավորութւյուն կունենան մեկնել Նյու Յուրք և որոշ ժամանակ աշխատել այս խմբի հետ»,- ասաց նա:

Պարի թատրոնի ղեկավար Դեյվիդ Դորֆմանը նշեց, որ Հայաստանում արժանացել է ջերմ ընդունելության և այստեղ գտնվելը իրենց համար երազանքի պես մի բան էր:

«Արդեն հասցրել ենք լինել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես նաև Գեղարդում: Երեկ հնարավորություն ունեցանք հանդիպել հայ պարողների հետ ու նրանց ջերմ հարաբերություններ հաստատել: Այստեղ մինչ մեր մեկնելը հայկական պարեր ենք սովորելու: Միակ բանը որ ափսոսում ենք, որ դեսպանը մեզ հետ երեկ չպարեց, բայց դեռ մի քանի օր այստեղ ենք»,- ասաց նա:

Դայվիդ Դորֆմանը իրենց պարը բնորոշեց որպես արմատական հումանիստական, իսկ նպատակը մեկն է՝ ներկայացնել մարդկային կյանքի տարբեր իրավիճակներ:

«Ինչ վերաբերում է ոճին, ապա մենք տարբեր ոճեր ենք կիրառում: Օրինակ՝ մեզնից մեկը նախկինում բալետ է պարել, ես լավ դիսկո եմ պարում ու այդ ամենը իր ազդեցությունը թողնում է: Էթնիկ տարրեր հիմնականում չենք օգտագործում, բայց գերակշռում են աֆրիկյան պարի տարրերը»,-ասաց նա: