30-01-2014 17:17

Նույնասեռականություն քարոզող գիրքը վաճառվում է 11 հազար դրամով

 Հայաստանում վաճառվում է նույնասեռականություն քարոզող գիրք: Այն վերնագրված է ՛՛Մենակության շտամպ՛՛ անունով, խմբագիրն է Վահան Իշխանյանը, տպագրությունը ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից, լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանն է։

Իսկ ահա հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում արտահայտեց իր զայրույթը: Ըստ նրա նախ հարկավոր է հեղինակին դատապարտել:

«Գրքի շնորհանդեսն արվել է մոտ երկու ամիս առաջ, ես այն առգրավել եմ, գրախանութներում վաճառքի է հանված տասնմեկ հազար դրամով»,- ասաց նա և հավելեց, որ գրքի վաճառքը պետք է արգելել:

՛՛Հենց այդ միասեռականության արդյուքնում ի հայտ եկան ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունները: Այլասերման միջոցով փորձում են աշխարհը կառավարելի դարձնել: Եվ այսօր մեր առջև մեր արժեքների ոտնահարման խնդիր է դրված, նաև կա խնդիր ամեն ճանապարհով կրճատել մարդկության թիվը»,- ասաց նա և առաջարկեց, որ ՀՀ իշխանությունները չընդունեն գենդերի մասին այդ օրենքը։

«Մեր առաջարկն է պահանջել, որ այս օրենքը օրենքից դուրս ճանաչեն կամ պատրաստել հոդված, որ մանկապղծության, միասեռականության և նմանատիպ այլ քարոզչություններն արգելվեն»,– ասաց նա:

Ըստ բանախոսի՝ Հայաստանում այդ օրենքը չի ընդունվի, ընդամենը եվրոպական խաբկանք է: