13-03-2014 10:36

՛՛Նոյ՛՛ ֆիլմը կցուցադրվի Մոսկվայում.տեսանյութ

Մարտի 17-ին հոլիվուդյան հայտնի դերասան Ռասել Քրոուն Մոսկվայում պաշտոնապես կներկայացնի մուսուլմանական մի շարք երկրներում արգելված «Նոյ» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսորն է Դարեն Արոնոֆսկին, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասել Քրոուն, Ջենիֆեր Կոնելին, Էմա Ուոթսոնն ու Էնթոնի Հոփքինսը։

Ռեժիսորի խոսքով՝ «Նոյն» էպիկական դրամա է հոր, մարտիկի, մարդկության ու մոլորակի ամբողջ կենդանական աշխարհի փրկչի մասին, որոում ինքը սեփական տեսակետն է ներկայացրել Նոյի ու ջրհեղեղի վերաբերյալ։