Բավ է պառակտվել
28-10-2013 13:01

Կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը նոր նախագահ ունի

Կոմպոզիտորների համագումարում միության նոր նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ստացել է 43 ձայն: Միության նախագահի մյուս թեկնածուն՝ կոմպոզիտորների Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն, 2 ձայն էլ համարվել է անվավեր:

Նշենք, որ Արամ Սաթյանը ծնվել է 1947 թվականին: Նա հայկական «Լիլիթ» փոփ-օպերայի հեղինակն է, որը գրվել է 1983 թվականին: