Բավ է պառակտվել
27-04-2017 13:21

ԱՄՆ-ում Ջուլիան Ասանժի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվում (Տեսանյութ)

 

1915 թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող « Ժխտման ճարտարապետներ» անվանումով վավերագրական ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ԱՄՆ-ի կինոթատրոններում. Այս մասին ասված է ֆիլմի Facebook-յան պաշտոնական էջում:
« Ժխտման ճարտարապետներ»-ը, դա հայացք է ուղղված Հայոց ցեղասպանությանը հենց առաջին դեմքից՝ վերապրածների և փորձագետների աչքերով, որոնք կոնկրետ տվյալների հիման վրա ցույց են տալիս Ցեղասպանության ժխտման և մեր օրերում շարունակվող սարսափելի սպանությունների միջև կապը»,- ասված է գրառման մեջ:
Ֆիլմում փորձագետի դերում է հանդես գալիս նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով հայտարարել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին վկայող ապացույցների առկայության մասին:
« Թուրքիան ագրեսիվ քարոզչություն է տանում ողջ աշխարհով, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին որևէ տեղ չհիշատակվի»,- ընդգծել է Ասանժը:
« Ժխտման ճարտարապետներ» կինոնկարի ռեժիսորը Դևիդ Լի Ջոնսն է: Ֆիլմը մի քանի կինոստուդիաների՝ Dada Films, Preserving Humanity Films, Primo Vision, Montel Media Group, Tanit Productions և Blitz Films-ի համատեղ աշխատանք է: