Բավ է պառակտվել
26-11-2015 09:57

Ադելի նոր ալբոմը վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում (տեսանյութ)

Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը թողարկումից մեկ շաբաթ անց վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում։ Նախորդ 5 օրերի ընթացքում վաճառվել է «25» անվանումով ալբոմի 2.4 մլն օրինակ: 
Ալբոմի առաջին երգը` Hello-ն, առաջին հորիզոնականն է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում, սակայն նախորդ շաբաթ այն փոխարինվել է Ջասթին Բիբերի Sorry երգով: 
Մեծ Բրիտանիայում Ադելի նոր ալբոմը դեռ ոչ մի ռեկորդ չի սահմանել, սակայն առաջին 5 օրերի ընթացքում արդեն ավելի քան կես մլն օրինակ է վաճառվել: 
Բրիտանական ռեկորդը պատկանում է Oasis խմբին, որի Be Here Now ալբոմը 1997-ին մեկ շաբաթում վաճառվել է 696.000 օրինակով: