28-11-2013 17:26

Նոր գիտաֆանտաստիկ թանգարան

Ինչպես հաղորդում է Gizmodo-ն, Էնտուզիաստների խումբը միջոցներ է հայթայթում Վաշինգտոնում առաջին գիտաֆանտաստիկ թանգարան հիմնելու համար: Նրանց ցանկությունն է, որպեսզի մինչը 2017թ նոր թանգարանը սկսի գործել Վաշինգտոնում, որտեղ հնարավոր կլինի այցելել ամեն օր` ականատես լինելով թանգարանի ներսում գտնվող` հանրահայտ ֆիլմերից և խաղերից առանձնացրած ռոբոտներին:Որոշ ցուցանմուշներ կտեղադրվեն ոչ միայն զվարճանքի, այլև կրթության համար, իսկ վերջին տեխնոլոգիաների կիրառումը գործընթացն իսկական արկածի կվերածի: Եւ վերջում, այս ամենը իրագործելու համար կազմակերպիչներին մինչև դեկտեմբերի 11-ն անհրաժեշտ է հավաքել 160000 դոլար, որով էլ հնարավոր կլինի սկիզմբ դնել նոր գիտաֆանտաստիկ թանգարանի կառուցմանը: