Բավ է պառակտվել
23-01-2016 10:34

«Օսկարի» նոմինատն արարողության բոյկոտը սպիտակների դեմ ռասիզմ է անվանել

«Օսկար» 2016 թ. լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրված բրիտանական դերասանուհի Շառլոտ Ռեմփլինգը ամերիկացի ռեժիսոր և դերասան Սփայք Լիի կողմից արարողության բոյկոտը սպիտակների նկատմամբ ռասիզմ է անվանել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան ռեժիսոր Սփայք Լին մտադիր է բոյկոտել «Օսկար» մրցանակաբաշխությունը սև թեկնածուների պակասի պատճառով, սակայն ավելի ուշ նա հերքել էր այդ տեղեկությունները: Աֆրո- ամերիկյան դերասանուհի, Ջադա Պինկեթ Սմիթը նույնպես խոստացել է բոյկոտել արարողությունը և չներկայանալ: Բացի այդ, Twitter-ի միկրո-բլոգի ցանցում ժողովրդական էր դարձել #OscarsSoWhite (Օսկարն այնքան սպիտակ է) հեշթեգը:

«Սա սպիտակների դեմ ուղղված ռասիզմ է: Գուցե ոչ մի սևամորթ դերակատար արժանի չէ մտնել վերջնական ցուցակ», - ասել է դերասանուհին: «Ինչու առանձնացնել մարդկանց: Մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ գրեթե ցանկացածն ընդունված է: Միշտ էլ որևէ միջոց կգտնվի խնդիրներ ստեղծելու համար` «նա շատ գեղեցիկ է», «նա չափազանց սև է», «նա էլ շատ սպիտակ է»: Մենք ցանկանում ենք դասակարգել բոլորին, ամենուր ստեղծելով հազարավոր փոքրիկ փոքրամասնություններ», - ասել է դերասանուհին:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի Կինոարվեստի և գիտությունների ակադեմիան հայտարարել է ակադեմիայում սևամորթ կանանց ու փոքրամասնությունների անդամների քանակի կրկնապատկման իր մտադրության մասին: «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 28-ին Լոս Անջելեսում: