Բավ է պառակտվել
14-05-2015 07:32

111 թանգարան կմասնակցի «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

Մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: 2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումները ևս կանդրադարնան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի մասնակից թանգարանների թիվը 111-ն է