10-10-2016 11:32

Բասկովը Վալերիային 25 հազար դոլար արժողությամբ զգեստ է նվիրել (լուսանկարներ)

Նիկոլայ Բասկովը երգչուհի Վալերիային 25 կիլոգրամանոց զգեստ է նվիրել, որն արժե 25 հազար դոլար: Հանրահայտ կատարողը Կրեմլում «Իգրա» շոուն էր ներկայացնում: Նոր կերպարներ, թանկարժեք դեկորացիաներ, հիթային երգեր. նա, ինչպես միշտ, ամեն ինչ շքեղ էր կազմակերպել:

Հանդիսատեսի վրա ամենացնցող տպավորությունը թողել է Վալերիայի զգեստը, որով երգչուհին հատուկ հյուրի կարգավիճակում հայտնվել է բեմին:  Այս շքեղ զգեստի ստեղծման համար ծախսվել է գրեթե 2 հազար մետր ծալքազարդ, 150 մետր սեւ ցանցավոր գործվածք, 1 կգ բյուրեղ: Զգեստը ստեղծել է հագուստի մոդելավորող Վլադիմիր Սերիդինը, որն աշխատել է Պուգաչովայի եւ Գուրչենկոյի հետ:

Մասնագետները ձեռքի այս էքսկլյուզիվ աշխատանքը գնահատել են կես միլիոն ռուբլի (մոտ 25 հազար դոլար):