20-05-2015 08:15

Մահացել է ռուս ժողովրդական արտիստ Եվգենի Մենշովը

Վաթսունինը տարեկանում կյանքից հեռացել է դերասան և «Տարվա երգ» հեռուստածրագրի նախկին հաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Մենշովը:  
Հաղորդավարի կինը` Օլգա Գրոզնայան, նշել է, որ մահվան պատճառը դարձել է երկարատև ծանր հիվանդությունը: «Այդ մարդն իդեալական էր: Ես չէի հավատում, որ նման մարդիկ ընդհանրապես կան, որ նման հրաշքն իմ կողքին է: Նա իսկական տղամարդ էր»,- ասել է նա: 
Մենշովը նկարահանվել է 24 ֆիլմերում: Վերջին տարիներին նա ղեկավարում էր «Իզարիուս-ֆիլմ» կինոընկերությունը: