01-12-2016 10:55

Հայտնի են 2016թ. ամենաբարձր վարձատրվող երգիչ-երաժիշտները

 Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանշային աղյուսակը:

Հայտնի է, որ առաջին տեղում է 26-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որն ընթացիկ տարում վաստակել է 170 մլն դոլար: Բարեկազմ շիկահերին հաջորդում է բրիտանական One Direction խումբը՝ 110 մլն դոլար ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է երգչուհի Ադելը, որը 2016թ. վաստակել է 80.5 մլն դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ վարկանշային աղյուսակի լավագույն 10-յակում են ներառվել նաև Մադոննան (76.5 մլն դոլար), Ռիհանան (75 մլն դոլար), The Rolling Stones-ը (66.5 մլն դոլար), ինչպես նաև Քալվին Հարիսը (63 մլն դոլար):

Հավելենք, որ նոյեմբերի 16-ին պարբերականը Թեյլոր Սվիֆթին ճանաչել էր մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող երգչուհին: