26-08-2016 07:51

Հրապարակվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը

«Ժայռ» (The Rock) մականունով ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնը զբաղեցրել է Frobes ամսագրի կազմած աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակի առաջին հորիզոնականը։ Անցյալ տարի նա վաստակել է 64.5 մլն դոլար և առաջ է անցել Ռոբերտ Դաունի–կրտսերին:

Ռոբերտ Դաունի կրտսերն իջել է ութերորդ հորիզոնական 33 մլն դոլար ցուցանիշով։

Բացի Ջոնսոնից, առաջին հնգյակում են` Ջեքի Չանը (61 մլն դոլար), Մեթ Դեյմոնը (55 մլն դոլար), Թոմ Կրուզը (53 մլն դոլար) և Ջոննի Դեփը (48 մլն դոլար)։

Բրեդ Փիթը վաստակել է 31.5 մլն դոլար և զբաղեցրել է 10–րդ տեղը, իսկ Լեոնարդո ԴիԿապրիոն 27 միլիոնով հայտնվել է 15–րդ տեղում։
20–րդ հորիզոնական Հարիսոն Ֆորդն է։ «Աստղային պատերազմների» հերթական մասում Խան Սոլոյի դերը նրան բերել է 15 մլն դոլար։

Ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում են Բոլիվուդի չորս հնդիկ աստղեր` Ամիթաբխ Բահանը (18-րդ տեղ և 20 մլն դոլար), Սալման Խանը (14–րդ տեղև 28.5 մլն դոլար), Աքշայ Կումարը (10–րդ տեղ և 31.5 մլն դոլար) և Շահ Ռուհ Խանը (8–րդ տեղ և 33 մլն դոլար)։

Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը հրապարակվել էր օգոստոսի 23–ին։ Առաջին տեղում է Ջենիֆեր Լոպեսը` վաստակելով 46 մլն դոլար։ Երկրորդ տեղը բաժին է ընկել Մելիսա Մքքարթիին (33 մլն դոլար), իսկ եռյակը եզրափակել է Սքարլեթ Յոհանսոնը 25 մլն դոլարով։