27-07-2017 15:35

Նշվել են ամենագեղեցիկ աստղային տղամարդկանց անունները

Ամերիկյան դերասան Ջորջ Քլունիի դեմքը ողջ աշխարհի հանրահայտ տղամարդկանց շարքում ճանաչվել է ամենագեղեցիկը:
Տասը աստղերից բաղկացած ցուցակը կազմել են պլաստիկ վիրաբուժության լոնդոնյան կենտրոնի մասնագետները: Ընդ որում նրանք առաջնորդվել են այսպես կոչված ոսկե կտրվածքի բանաձևով:
Չափումները ցույց են տվել, որ 56-ամյա Քլունիի դեմքի համամասնությունները 91,86 տոկոսով համապատասխանում են գեղեցկության չափանիշներին: Երկրորդ տեղում՝ 91,80 տոկոսով հայտնվել է դերասան Բրեդլի Կուպերը: Երրերդ հորիզոնականը զբաղեցրել է Բրեդ Փիթը (90,51 տոկոս):
Ցուցակում տեղ են գտել նաև Հարի Սթայլսը(89,63 տոկոսով), ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը(88,96), դերասաններ Ուիլ Սմիթը(88,88), Իդրիս Էլբան(87,93) և Ռայան Հոսլինգը (87,48), ինչպես նաև «One Direction» խմբի նախկին անդամ Զեյն Մալիկը(86,5): Վարկանշային աղյուսակը 85,46 տոկոս համապատասխանությամբ եզրափակել է Ջեյմի Ֆոքսը:
2016թ. պլաստիկ վիրաբուժության կենտրոնի աշխատակիցները նշել էին, որ ճանաչված կանանց շարքում ամենից գեղեցիկը Էմբեր հերդի դեմքը, որի համամասնությունները 91,85 տոկոսով համընկել են իդեալականի հետ:
Նշենք, որ Քլունին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մայրամուտից մինչ արևածագ», «Կեցցե՛ Կեսարը», « Կարդալուց հետո այրիր»,« Որտե՞ղ ես, եղբայր», ինչպես նաև « Օուշենի ընկերները» եռապատման մեջ: 2009թվականին «Time» ամսագիրը նրան ներառել էր աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց շարքում: