Բավ է պառակտվել
23-05-2016 12:13

Կանն-2016. Բաժանվել են «Ոսկե արմավենու ճյուղ»-երը

Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դանիել Բլեյքս» ֆիլմը, հակառակ քննադատների սպասելիքների, արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Այն «փոքրիկ մարդու» ճակատագրի մասին սոցիալական դրամա է: Մրցանակին արժանանալուց հետո Քեն Լոուչն ընդգծել է, որ իր ֆիլմն առաջին հերթին սուր սոցիալ-քաղաքական քննադատություն է գործող համակարգերի դեմ:
«Այս աշխարհը, որում մենք ապրում ենք, գվտանգված է: Այն գաղափարները, որոնք ընդունված են անվանել նոր-ազատական (նեո-լիբերալ), սպառնում է մեզ տանել աղետի»,- ասել է նա:

Ռեժիսորի խոսքով, իր ֆիլմով ցանկացել է ներկայացնել հնարավոր այլընտրանք. «Պետք է խոսել այն մասին, որ այլ աշխարհ հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ»:
Նշենք, որ Կաննի կինոփառատոնը մեկնարկել էր մայիսի 11-ին« Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է նախօրեին:
Գրան-պրին ստացել է կանադացի ռեժիսոր Կսավյե Դոլանը՝ «Սա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսուրայի համար մցանակի է արժանացել երկու հոգի՝ ռումինացի Քրիստիան Մունջիուին «Բակալավրիատ» և ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Օլիվյե Ասայասին «Անհատական գնորդ» ֆիլմերի համար
Իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Առևտրականը» («The Salesman») ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար:
«Առևտրականը» ֆիլմում հանդես եկած իրանցի դերասան Շահաբ Հոսեյնը ճանաչվել է «Լավագույն դերասանը»: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանավել ֆիլիպինցի դերասանուհի Ժակլին Խոսեն՝ Բրիյանտե Մենդոսայի «Ma’ Rosa» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
«Ոսկե տեսախցիկ» մրցանակին է արժանացել ֆրանսիացի ռեսժիոր Խ. Բենյամինը «Աստվածային» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակին է արժանացել Անդրեա Առնոլդ «Ամերիկյան մեղր» ֆիլմի համար:
«Հատուկ հայացք» ծրագրում մրցանակի է արժանացել ֆին ռեժիսոր Յուհո Կուոսմանենի «Օլլի Մյակիի ամենաերջանիկ օրը» ֆիլմի համար:
Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» է հանձնվել ֆրանսիացի դերասան Ժան-Պիեր Լեոյին:
Կաննի միջազգային կինոփառատոնն անցկացվում է յուրաքանչյուր տարի մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը։ Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած։