Բավ է պառակտվել
10-10-2016 11:18

Հայտնաբերվել է Քիմ Քարդաշյանից գողացված թանկարժեք իրերից մեկը

Փարիզի ոստիկանությունը հայտնաբերել է Քիմ Քարդաշյանից գողացած զարդերից մեկը: Դրա հետ մեկտեղ չի մանրամասնվում, թե կոնկրետ որ զարդ մասին է խոսքը: Ըստ վարկածներից մեկի՝ այն հավանաբար ընկել է գողերի փախուստի ժամանակ:

«Այն հայտնաբերվել է No Address հյուրանոցի մոտակայքում, որտեղ տեղի էլ թալանել էին Քիմ Քարդաշյանին»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ենթադրվում է, որ հանցագործները պատահաբար վայր են գցել այն՝ փորձելով փախչել ոստիկանության հետապնդումից: Հիմա փորձագետներն անցկացնում են անհրաժեշտ գործընթացները:

Քննիչները հույս ունեն, որ զարդի վրա կարող են գողերի ԴՆԹ-երը մնացած լինել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մի քանի գողեր ներխուժել են Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար և գողացել մոտ 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր: Հետաքննությունը շարունակվում է, սակայն գողերը դեռ չեն հայտնաբերվել: