Բավ է պառակտվել
12-05-2016 09:14

Նկուղում գտնված Ռեմբրանդտի նկարն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը

Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի վաղ նկարներից մեկը, որը Նյու Ջերսի նահանգում անցյալ տարի գտել են մասնավոր տան նկուղում, չորեքշաբթի օրը առաջին անգամ ներկայացվել է լայն հանրությանը` Կալիֆոռնիայի Գեթթիի հայտնի թանգարանում: Թանգարանի կայքը տեղեկացրել է, որ 1624 թվականին նկարված «Անգիտակից հիվանդը» կտավը կցուցադրվի մինչև օգոստոսի 28- ը երկու այլ ստեղծագործությունների հետ: Դրանից հետո ցուցահանդեսը կուղևորվի միջազգային շրջագայության: