Բավ է պառակտվել
27-12-2014 21:39

Սերժ Սարգսյանը թոռների հետ ներկա է եղել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Մոսկվա» կինոթատրոնում թոռնիկների հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում: