Բավ է պառակտվել
22-05-2014 11:48

Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ.նախագահը՝ Ազանվուրին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ Շառլ,


Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:

Խորապես տպավորված եմ Երևանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից:

Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ»: