Բավ է պառակտվել
25-04-2014 11:26

Սերժ Սարգսյանը ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Վլադիլեն Բալյանին

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«Հարգելի պարոն Բալյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաև երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի և մանկավարժի Ձեր վաստակը: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: