Բավ է պառակտվել
21-10-2016 17:03

Նատաշա Կորոլյովայի մուտքը հայրենի Կիև արգելել են

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հինգ տարի ժամկետով արգելել է ռուս երգչուհի Նատալյա Կորոլյովայի մուտքը երկիր:

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշել է Ռուսաստանի քաղաքացի Նատալյա Պորիվային (Կորոլյովա) հինգ տարի ժամկետով արգելել մուտք գործել Ուկրաինա:

Դեկտեմբերի 14-ին Կորոլյովան համերգ էր ծրագրել Կիևում:

Նատալյա Կորոլյովան ծնվել է Ուկրաինայի մայրաքաղաքում 1973 թվականին: 2004թ-ին Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում է ստացել:

Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել էր 83 ռուսական և համաշխարհային մշակույթի գործիչների ցուցակը, որոնք, ըստ իշխանությունների, վտանգում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը:

«Սև ցուցակում» ներառվել են, մասնավորապես, Կարեն Շահնազարովը և Պավել Լունգինը, երաժիշտներ, Ալեքսանդր Ռոզենբաումը, Սերգեյ Պենկինը, Նիկոլայ Ռաստորգուևը, դերասաններ Վասիլի Լանովոյը, Վալենտին Գաֆտը, Օլեգ Տաբակովը, Վալենտինա Տալիզինան, Վալենտինա Տելիչկինան, Նատալյա Վարլեյը, երգիչ Լև Լեշչենկոն, Իոսիֆ Կոբզոնը, և շատ ուրիշներ: