08-06-2016 14:18

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան լույս աշխարհ է բերել 5-րդ երեխային (լուսանկար)

Հայտնի ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան մայրանալու բերկրանքը վերապրել է 5-րդ անգամ` լույս աշխարհ բերելով իր ու ֆրանսիացի միլիարդատեր Անտուան Առնոյի 2-րդ համատեղ երեխային:
«Շաբաթ օրը` վաղ առավոտյան, մեր ընտանիքում ևս մի տղամարդ ավելացավ: Ռոմաշկան (Ռոման) արդեն տանն է ու ճանաչում է աշխարհն իր եղբայրների ու քույրիկների միջավայրում: Անտուանը հպարտ է, իսկ ես` հոգնած, բայց երջանիկ: Անհամբեր սպասում եմ ամառային հանգստին: Շնորհակալ եմ, սիրելիներս, բոլոր շնորհավորանքների համար»,-գրել է շիկահեր գեղեցկուհին Instagram-ի իր էջում:


Վոդյանովայի ու Առնոյի առաջնեկը` Մաքսիմը, ծնվել է 2014թ. մայիսի 2-ին: Հայտնի է, որ նախքան Առնոյի հետ սիրավեպը Վոդյանովան ամուսնացած է եղել բրիտանացի ազնվական Ջասթին Թրևոր Բերքլի Պորտմանի հետ: Վերջինիս հետ ամուսնությունից ռուս գեղեցկուհին ունի 2 որդի և 1 դուստր, ովքեր այժմ ապրում են մոր ու նրա 2-րդ ամուսնու հետ: