Բավ է պառակտվել
27-02-2016 17:13

Նարեկ Մակարյանը` «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի ավարտի մասին

Հեռուստադիտողի կողմից մեծ արձագանքների արժանացած «Ուրիշի հոգին» հեռուստասերիալը շուտով կմոտանա իր տրամաբանական ավարտին: Ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը` Վահագին մարմնավորող Նարեկ Մակարյաը պատմել է նոր հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկների և ապագա ծրագրերի մասին. «Նկարահանվելու մի քանի առաջարկներ եղան Ռուսաստանից, ուղղակի այդ առաջարկներն ընդունելը մի փոքր ռիսկային է ինձ համար և ժամանակատար: Եթե ընդունեմ, կնշանակի, որ պետք է այստեղ ամեն ինչ մոռանամ և գնամ այնտեղ…»,-պարզաբանում է երգիչն ու հավելում.
«Ժամանակ, բացարձակապես, չի մնում լուրջ երաժշտական կարիերայով զբաղվելու համար, բայց ես փորձում եմ մաքսիմալ համատեղել այս երկու աշխատանքները, քանի որ նկարահանումն էլ է շատ հետաքրքիր ոլորտ: Կարծում եմ` կշարունակեմ իմ դերասանական ուղին, բայց երգը հաստատ չեմ թողնի»: Նարեկը նաև նշեց, որ պատրաստվում է մեկնել հանգստանալու: