07-08-2015 08:21

Նաոմի Քեմբլը դատապարտվել է

Սիցիլիական դատարանը 45-ամյա բրիտանացի մոդել Նաոմի Քեմբլին մեղավոր է ճանաչել 2009-ին պապարացիների վրա կատարված հարձակման գործով և դատապարտել է 6-ամսյա պայմանական ազատազրկման: Դեպքը տեղի է ունեցել 2009-ին սիցիլիականԼիպարի կղզում, որտեղ մոդելը իր նախկին ընկերոջ` Վլադիսլավ Դորոնինի հետ միասին հանգիստն էր անցկացնում: Երբ Նաոմին նկատել է, որ հայտնվել է ֆոտոլրագրող Գաէտո դի Ջովանիի օբյեկտիվում, հարձակվել է տղայի վրա ու պայուսակով հարվածել պապարացիին: «Ես չէի սպասում Քեմբլից նման ռեակցիայի: Մի քանի լուսանկարներ էի անում, հետո` նա հարվածեց ինձ», -պատմել է ֆոտոլրագրողը: Դեպքի հետևանքով պապարացին աչքի շրջանում վնասվածք էր ստացել: Դեռ այն ժամանակ մոդելի փաստաբաններին հաջողվել էր պայմանավորվել ֆոտոլրագրողի հետ և գործը չհասցնել դատարան ու լուծել խաղաղ ճանապարհով: Նաոմին խոստացել է փոխհատուցել բուժման ծախսերը: Սակայն իտալացի դատախազ Ֆրանչեսկո Մասսարան, հաշվի առնելով գործի հնչեղությունը, անդրդվելի է մնացել ու պնդել է, որ գործը ընդունվի դատարանի վարույթ և երկար ժամանակ հետո մեղադրական եզրակացությամբ այն ուղարկել է դատարան: Քեմբլը հրաժարվել է մեկնաբանել դատարանի որոշումը, իսկ նրա փաստաբան Գվիդո Կարլո Ալլեվան հայտարարել է, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը: