Բավ է պառակտվել
04-08-2016 09:37

Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկու ցուցահանդեսի ավելի քան 45 հազար տոմս է վաճառվել

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի ավելի քան 45 հազար տոմս է վաճառել: Այս մասին հայտարարել է ՌԴ մշակույթի նախարարությունը:

Հիշեցնենք, որ հայտնի ծովանկարչի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 200 աշխատանք 17 թանգարանից և վեց մասնավոր հավաքածուից, բացվել է հուլիսի 29-ին Տրետյակովյան պետական պատկերասրահում:

«Ամեն օր ցուցահանդեսը դիտում է միջինը 3-5 հազար մարդ, հիմնականում առավոտյան ժամերին: 30 րոպեն մեկ թույլատրվում է 250 այցելուի մուտք, ցուցահանդեսը դիտելու ժամանակն անսահմանափակ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ թանգարանի տնօրենը հայտնել է, որ մինչև ցուցահանդեսի ավարտը՝ նոյեմբերի 20-ը, ակնկալում են ավելի քան 300 հազար այցելու: