Բավ է պառակտվել
29-04-2015 09:03

Ցեղասպանության 100-րդ տարելիցը կոգեկոչվի Վենետիկի բիենալեի ժամանակ

Վենետիկյան բիենալեի ժամանակ կբացվի հայկական սփյուռքի 18 նկարիչների խմբակային ցուցահանդես։ Դա ժամանակակից արվեստի խոշոր փառատոն է, որն անցկացվում է Վենետիկում ամեն երկու տարին մեկ։ Հայկական ինստալյացիան կոգեկոչի Ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Armenity անվանումով հայկական տաղավարը կտեղակայվի Սուրբ Ղազար կղզում։ Ցուցադրությունը կկայանա մայիսի 6-ից հոկտեմբերի 18-ը։