24-03-2016 14:01

Ուկրաինայում կոչ է արվում երգչուհի Զեմֆիրային ընդգրկել սև ցուցակում

Էլեկտրոնային պետիցիան, որում կոչ է արվում արգելել երգչուհի Զեմֆիրայի մուտքն Ուկրաինա, հայտնվել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում: Առաջարկվել է երգչուհուն Ուկրաինային աջակցող արվեստագետների սպիտակ ցուցակից առնվազն հինգ տարով տեղափոխել սև ցուցակ:
Հեղինակների նշած հիմնական պատճառը` Զեմֆիրայի արձագանքն է Լիտվայում կայացած համերգի ժամանակ Ուկրաինայի դրոշի բարձրացմանը. «Դրոշը տեսնելով, երգչուհին չույց տալով այն անպատեհ արտահայտություն է արել.«Խնդրում եմ ձեզ, ***, հեռացրեք այդ դրոշը»: Դրանից հետո, բոլոր ուկրաինացիներ և լիտվացիներից շատերը դուրս է եկել համերգային դահլիճից», - մանրամասնվում է պետիցիայի տեքստում:
Դիմումը հրապարակվել է մարտի 23-ին: Այն գրելու պահից 21 մարդ ստորագրել են դրա տակ (անհրաժեշտ է հավաքել 25 հազար ստորագրություն երեք ամսվա ընթացքում):
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել է մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակ», ում պետք է «առավելագույն աջակցություն» ցուցաբերվի երկրում: Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Այժմ ցուցակում ընդգրկված է 34 հոգի, այդ թվում՝ Անդրեյ Մակարևիչը, Լիա Ախիջակովան, Վալենտին Գաֆտը, Օլեգ Բասիլաշվիլին, Էլդար Ռյազանովը, Յուրի Շևչուկը, Միխայիլ Ժվանեցկին, Բորիս Ակունինը, Զեմֆիրան, Սերգեյ Պարխոմենկոն, Վախթանգ Կիկաբիձեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ջորջ Քլունին, Ջարեդ Լետոն և այլոք:
Ավելի վաղ Կիևը կազմել էր մշակույթի այն գործիչների ցանկը, ում մուտքն արգելվել է երկիր: Մասնավորապես՝ հուլիսի 28-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հինգ տարով արգելել է Ժերար Դեպարդիեի մուտքն Ուկրաինա: Դեպարդիեից բացի՝ անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել նաև դերասան Սթիվեն Սիգալը և երգիչ ու կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը: Ընդհանուր առմամբ՝ մշակույթի նախարարության «սև ցուցակում» են հայտնվել 80 դերասաններ, երաժիշտներ, մշակույթի գործիչներ, որոնք, գերատեսչության կարծիքով՝ սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը: Նրանց մուտքը երկիր արգելված է: